Սեյրան Օհանյան. Քառօրյա պատերազմի բացասական կողմերի վերացման ուղղությամբ անմիջապես սկսել ենք աշխատել
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե վերլուծվե՞լ է, հնարավո՞ր էր այնպես անել, որ քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմն ավելի քիչ զոհեր ունենար, ասաց, որ բանակի ղեկավարությունն անմիջապես է անցել վերլուծության, դրանք կատարվել են անմիջապես մարտական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հնարապետության պաշտպանության բանակի հետ միասին:
«Վերլուծության արդյունքում դրական կողմերը՝ այն ամենը, ինչ բերել է այս մարտական գործողությունների ընթացքում չթույլատրել հակառակորդին լայնածավալ գործողությունների անցնել, ավելի շատ են, քան բացասական կողմերը: Բացասական կողմերի վերացման ուղղությամբ մենք անմիջապես ենք սկսել աշխատել»,- ընդգծեց պաշտպանության նախարարը:
Հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ 92 զոհ ունեցանք, եթե բանակը պատրաստ էր այդ գործողություններին, նախարարը պատասխանեց. «Կխնդրեի, որպեսզի մենք համեմատություններ անեինք մարտական գործողությունների և մարտական հերթապահության միջև: Այսօր մեր հանրության մեջ համապատասխան վերլուծություններ անում ենք ՝ համեմատելով մարտական հերթապահության իրականացման պարագայում, բայց լայնամասշտաբ ամբողջ ներուժի, նաև մարտական գործողությունների խոշոր տրամաչափի զենքի կիրառման ժամանակ անխուսափելի են զոհերը: Նաև այդ ամենը անխուսափելի է, երբ մեր շատ-շատ սպաներ ու զինվորներ այդ մարտական գործողությունների ժամանակ կռվել են մինչև վերջին փամփուշտը: Իսկ վերջին փամփուշտ ասելով՝ չի նշանակում, որ փամփուշտն ավարտվել է, մինչև այն բնագիծը, երբ մտել են մերձամարտի մեջ և ապահովել այդ դիրքերի համապատասխան անվտանգությունը: Իհարկե վիճակագրության առումով մենք չենք կարող որևէ պետության բանակի հետ ոտք գցել, քանի որ մեզ համար նույնիսկ մեկ զոհն էլ ցավ է, այս ցավը շաղաղվում է մեր ընկերների հերոսությունների հետ, դառնում հպարություն: Առանց այդ հպարտության մենք չենք կարող երբևէ մեր ազգի ապագան հետագայում ապահովել՝ հաշվի առնելով, որ ինչպիսի հարևաններ ունենք և ինչպես են նրանք տրամադրված հայ ժողովրդի նկատմամբ»:
Նախարարը նշեց նաև, որ այս ամենը պետք է մեզ ամրապնդի, «ցավով, ատամների կրճտանքով , այդ ամենը պետք է տանենք, բայց նաև մտածենք մեր ապագայի մասին»:
Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև վարկային պայմանագրով ռուսական կողմից սպառազինության ստացման գործընթացին՝ ասելով, որ աշխատանքներն արագացված տեմպերով ընթացքի մեջ են:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ մի թիզ հող զիջելու մասին խոսք անգամ չի կարող լինել. Սեյրան Օհանյան
- Այսօր հայկական բանակը պատրաստ է իրականացնել իր առջև դրված խնդիրները. Սեյրան Օհանյան
- Ս. Օհանյան. Առաջին գծում ստորաբաժանումները վերահսկում են իրադրությունը և պատրաստ են ցանկացած գործողությունների
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին