Հիշատակի համերգ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մուտքի մոտ
Այսօր ժամը 17:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր մուտքի մոտ (Ազատության հրապարակի կողմից), ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի զոհերի, օպերային թատրոնի երգչախմբի կողմից կներկայացվեն հոգևոր երգեր:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ծրագրում կներկայացվեն Կոմիտասի և Մակար Եկմալյանի ստեղծագործություններից: Գլխավոր խմբավարն է Ռադիկ Մելիքյանը, խմբավարը՝ Զոյա Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում