The Huffington Post. ԻԳԻԼ-ի վայրագությունները ցեղասպանություն որակելն առանց Հայոց Ցեղասպանության ճանաչման անարգանք է պատմությանը
«Վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգները մեղադրեց Իսլամական պետությանը եզդիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար։ Կասկածից վեր է, որ եզդի կանանց բռնաբարություններն ու ստրկությունը, գումարած տղամարդկանց ջարդերը, կրոնական փոքրամասնությունների վերապրած սարսափները ցեղասպանություն են, և Իսլամական պետության Սիրիայում և Իրաքում իրականացված դաժանություններն ընդունել ոչ այլ ինչ, քան ցեղասպանություն, կնշանակի մոռացության տալ զոհերի անասելի տառապանքները»,-գրում է The Huffington Post պարբերականը։
Թերթը անցում է կատարում ցեղասպանության եզրույթին, դրա ստեղծման պատմությանը, որը ներմուծվել էր Ռաֆայել Լեմկինի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի զանվածային ջարդերը բնութագրելու համար։
«Այդ իսկ պատճառով 1.5 միլիոն հայերի սպանության որակումների ցանկացած դիսկուրս քաղաքական ծխածածկույթ է։ Այն, ինչ տեղի է ունեցել դա, ցեղասպանություն է, որը կատարվել է հայերի հետ, և մարդիկ ովքեր ներմուծել են այդ եզրույթը ընդունել են այս փաստը»,-գրում է թերթի վերլուծաբան Հ. Ա. Գուդմանը։
Հեղինակը շարունակում է, թե հայ ժողովրդի վերապրածը ճշգրտորեն համապատասխանում է ցեղասպանություն եզրույթին, վկայակոչելով բազմաթիվ պատմական փաստական հիմքեր` Ադոլֆ Հիտլերի հայտնի հայտարարությունից մինչև ամերիկյան մամուլի տարաբնույթ վկայություններն ու անդրադարձերը։
Հոդվածագիրը նշում է, որ Միացյալ նահանգները չի ճանաչում ցեղասպանության փաստը զուտ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, արձանագրելով, թե «Դժբախտաբար, երկրագնդի ամենահզոր պետությունը դեռևս չի ցուցաբերել այն բարոյական խիզախությունը` ընդունելու այն, ինչ վերապրել են հայերը»։
«Հրաժարվել Ցեղասպանություն բառը կիրառելուց մեկ դար առաջ հայերի ճակատագիրը բնութագրելու համար, հրաժարվել դա անել նույնիսկ հայ համայնքին նախագահական քարոզարշավի ժամանակ խոստումներից հետո, մեկ այլ պատմություն է։ Կարելի է միայն հուսալ, որ ԱՄՆ հաջորդ նախագահը կհարգի ցեղասպանության զոհերին, հետևելով աշխարհի շուրջ 20 պետությունների օրինակին։ Պետությունների մեկ այլ խումբ էլ բանաձևեր է ընդունել, սակայն դեռևս պաշտոնապես չի կիրառել «ցեղասպանություն» եզրույթը»։
«Քաղաքականությամբ թելադրված ժամանակը, մասնավորապես թուրքական կառավարության ճնշումներին ընկրկելու մոտեցմանը պետք է վերջ դրվի։ Իհարկե, Ամերիկան պետք է Իսլամական պետության ոճրագործությունները որակի որպես ցեղասպանություն, սակայն անտեսել դա հայերի դեպքում, անարգանք է պատմությանը»,-գրում է հեղինակը։
«Մենք պարտավորություն ունենք ապագա սերունդների առջև, ինչպես նաև անցյալում տեղ գտած վայրագությունների զոհերի հանդեպ, այսօր գործելու խիզախություն ի հեճուկս քաղաքական ճնշումների։ Միացյալ Նահանգները պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց Ցեղասպանությունը։ Մեր հաջորդ նախագահը պետք է օգտագործի այն եզրույթը, որը Ռաֆայել Լեմկինը ստեղծել է Օսմանյան կայսրությունում հայերի վերապրածի հետազոտությունների ու ուսումնասիրությունների արդյունքում»,-եզրափակում է թերթը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական կողմը դիպուկահար զինատեսակներից անկանոն կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ. ՀՀ ՊՆ
- ԼՂՀ ՊՆ. Երեկ թշնամու Դ-30 տիպի հրանոթից արձակված արկը ընկել էր Մատաղիս գյուղ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան