The New York Times. Թուրքական կառավարությունը ցանկանում է քանդել Դիարբեքիրի հայկական եկեղեցին
Թուրքական կառավարությունը առգրավել է քրդաբնակ Դիարբեքիր քաղաքում գտնվող հայկական պատմական Սուրբ Կիրակոս եկեղեցին, այլ վանքեր ու մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներ՝ հիմնավորելով, թե ցանկանում է վերականգնել դրանք, սակայն մտահոգված բնակիչները ահազանգում են, թե կառավարությունը ցանկանում է քանդել դրանք:Այս մասին գրում է «The New York Times» ամերիկյան պարբերականը:
Պարբերականը գրում է, որ Թուրքիայի սրտում գտնվող և հիմնականում քրդերով բնակեցված Դիարբեքիր քաղաքը վերջին մեկ տարվա ընթացքում դարձել է ռազմական բախումների թատերաբեմ, երբ թուրքական զինված ուժերը գործողություն սկսեցին «Քրդական բանվորական կուսակցության» զինյակների դեմ՝ դրանով վերջ դնելով շուրջ երկու տարի տևած զինադադարին:
Արդյունքում Քաղաքի շատ շրջաններ ավերակների վերածվեցին՝ հարկադրելով հարյուր հազարավոր մարդկանց լքել իրենց կացարանները: Սուրբ Կիրակոս եկեղեցին, որն ամբողջ Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցիներից մեկն է, մարտերի հետևանքով վնասվել է և հարկադրաբար փակել է իր դռները հավատացյալների առաջ:
«Հայերը, ում համար Սուրբ Կիրակոսը մշակութային կարևոր հուշակոթող է, ինչպես նաև քրդերը կիսում են այն քողարկված օրակարգը, համաձայն որի՝ թուրքական կառավարությունը պատրաստվում է քանդել քաղաքի ավերված թաղամասերը, որտեղ գտնվում է նաև հայկական եկեղեցին: Ըստ մտահոգ բնակիչների՝ այն թաղամասերում, որտեղ առաջ բնակվում էին քրդերն ու ազգային մյուս փոքրամասնությունները, կառավարությունը պատրաստվում է կառուցել շքեղ բնակելի համալիրներ, որոնք հասանելի կլինեն ավելի հարուստ խավերի համար»,-գրում է սկզբնաղբյուրը:
Պարբերականը գրում է, որ մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ Թուրքիայում գտնվող սիրիացի համեմատաբար ապահովված փախստականները ևս կարող են ապաստան կգնել այնտեղ:
Թուրք պատմաբան Թաներ Ակչամի կարծիքով՝ էթնիկական ու կրոնական թշնամանքը ժողովրդագրական ինժիներիայի ճանապարհով լուծելու թուրքական կառավարության քաղաքականությունը հետ է գնում ավելի քան մեկ դար, և Դիրարբեքիրում տեղի ունեցող զարգացումները պետք է դիտարկել այդ քաղաքականության համատեքստում:
Անդրադառնալով Սուրբ Կիրակոս եկեղեցուն՝պարբերականը գրում է, որ այն փակվել է 1960-ականներին՝ այցելութների բացակայության պատճառաբանությամ, սակայն 2011թ-ից այն վերաբացվել է՝ ի նշանավորումն հաշտեցման քաղաքականության,որի շրջանակներում Ռեջեփ Թաիփ Էրդողանի կառավարությունը վերադարձրեց տասնյակ կառույցներ, որոնք բռնագրավել էին Առաջին աշխարհամարտի ժամանակ:
«Այդ տարածաշրջանում ապրող բազմաթիվ հայերի համար, ովքեր Ցեղասպանությաքն հետևանքով կորցրել էին կապը իրենց ընտանիքների պատմության հետ և հաճախ դաստիարակվել էին որպես մուսուլմաններ քուրդ ընտանիքների կողմից, եկեղեցին խաղացել է խարսխի դեր, որի միջոցով հայերը վերագտել են իրենց ինքնությունը»,-գրել է պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան