Գերմանիան հունիսին կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Կանաչների» կուսակցության ղեկավար
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի «Կանաչների» կուսակցական դաշինքի համանախագահ Ջեմ Օզդեմիրը «Facebook»-ի իր էջում տեղադրել է անցած տարի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր լուսանկարը և գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ 2016թ-ի հունիսին Գերմանիայի բունդեսթագը վերջապես Հայոց ցեղասպանության մասին բանաձև կընդունի:
«Ապրիլի 24-ը հայերի, ասորիների, արամեացիների, քաղդեացիների և այլ քրիստոնեա փոքրամասնությունների նկատմամբ իրականացված Ցեղասպանության տարելիցն է, որը տեղի է ունեցել 101 տարի առաջ Օսմանյան Կայսրությունում: Վերջապես հույս կա, որ հունիսի 2-ին Բունդեսթագը միացյալ բանաձև կընդունի, որով կճանաչի Ցեղասպանությունն ու Գերմանիայի պատասխանատվությունը»,- գրել է Օզդեմիրն իր էջում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան