Ս. Օհանյան. Առաջին գծում ստորաբաժանումները վերահսկում են իրադրությունը և պատրաստ են ցանկացած գործողությունների
«Սահմանին սովորաբար լարվածություն, խախտումներ կամ ոտնձգություններ լինում են հիշարժան, հանգստյան օրերին, երբ հակառակորդը փորձում է ճշտել մեր զգոնությունը»,-Ծիծեռնակաբերդում զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախօրեին շփման գծում ադրբեջանական զինուժի ակտիվությանը, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքով, երեկ լարված է եղել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային հատվածի՝ Մարտակերտի շրջանում, ավելացել են կրակոցների, ականանետերից կրակոցների թիվը:
«Այսօր առաջին գծում գտնվող ստորաբաժանումներն իրենց պաշտպանական դիրքերում են, հստակ վերահսկում են իրադրությունը և պատրաստ են ցանկացած գործողությունների»,-հայտնեց Ս.Օհանյանը:
Անդրադառնալով լուրերին, թե ադրբեջանական կողմը հայկական տանկ է խոցել, Օհանյանն ասաց, որ դա ադրբեջանական կողմի հերթական բացահայտ սուտն է:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂՀ ՊԲ-ն հերքում է ադրբեջանական կողմից տարածված՝ հայկական տանկ ոչնչացնելու մասին լուրերը
- Ադրբեջանական կողմը դիպուկահար զինատեսակներից անկանոն կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ. ՀՀ ՊՆ
- ԼՂՀ ՊՆ. Երեկ թշնամու Դ-30 տիպի հրանոթից արձակված արկը ընկել էր Մատաղիս գյուղ
- Հակառակորդի կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան