ՀՀ նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
Րոպեներ առաջ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ Ռիտա Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի ուղեկցությամբ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայաստան ժամանած հյուրերը, «Ավրորա» մրցանակի հավակնորդները, Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին, 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հնչեցրեց Տերունական աղոթք և կատարվեց մասնավոր արարողություն, որով հայցվեց Հայոց Եղեռնի սուրբ նահատակների բարեխոսությունը:
Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:
Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ չորս տասնյակից ավելի նահանգներ Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին