«Ավրորա»-ի հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
«Ավրորա» մրցանակաբաշխության հյուրերն այսօր այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել թանգարանի գործունեությանն ու ցուցադրություններին։ Այս մասին տեղեկանում ենք մրցանակաբաշխության ֆեյսբուքյան էջից:
Նշենք, որ «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայաստան ժամանած հյուրերը, «Ավրորա» մրցանակի հավակնորդները, կազմակերպիչները, Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին նաև հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Ավրորա» մրցանակի մասին
«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, որոնք փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով: Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Էլի Վիզելը, Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան ու բարերար Ջորջ Քլունին։
«Ավրորա» մրցանակի դափնեկրի չորս հավակնորդներն են՝ Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, բժիշկ Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:
«Ավրորա» մրցանակի հանձնման արարողությունը կայանալու է այսօր: «Ավրորան» դափնեկրին կշնորհի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին:
Լուսանկարները՝ մրցանակաբաշխության ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Ջորջ Քլունին Երևանում վայրէջք կատարելուց հետո առաջինը գնացել է «Թումո»
- «Ավրորա» մրցանակի համար ՀՀ ժամանած գործիչները՝ Երևանի կոնյակի գործարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում
- Երևանում է «Ավրորա»-ի հավակնորդներից Սայիդա Ղուլամ Ֆաթիման
- Ջորջ Քլունին Երևանում է
- Համաշխարհային մարդասիրական ասպարեզի բացառիկ գործիչները ժամանում են Հայաստան
- Շառլ Ազնավուրը Հայաստանում է
- «Ավրորա»-ի հավակնորդները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին