Հալեպի բնակելի թաղամասերում գնդակոծությունների հետևանքով 16 մարդ է զոհվել
«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման և այլ իսլամիստական կազմակերպությունների զինյալներն այսօր կրկին հրթիռա-ականանետային գնդակոծման են ենթարկել Սիրիայի Հալեպ քաղաքի թաղամասերը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելոց «Սուրիա» հեռուստաալիքին:
Արկերը պայթել են Նիլ և Էլ-Հիմդանիա կենտրոնական փողոցներում: Նախնական տվյալներով, զոհվել է 11 մարդ, առնվազն 6-ը վիրավորվել:
Շաբաթ օրը սիրիական բանակի պաշտպանության ներքո գտնվող Հալեպի թաղամասերում տասնյակ արկեր են արձակվել: 5 մարդ զոհվել է, 57-ը՝ տուժել: Քաղաքի Ռաուդա և Էլ-Հալիդիա թաղամասերում գնդակոծվել է չորս պատմական մզկիթ և առևտրի կետեր: Հասցվել է նյութական զգալի վնաս:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին