Բակո Սահակյանը Մարտակերտում քննարկել է օպերատիվ լուծում պահանջող խնդիրները
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջան և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը և Մարտակերտի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր: Հայտնում է Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, Երդվյալ ազատամարտիկների միության հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյանը, մի խումբ կամավորականներ, պաշտոնատար այլ անձինք: