«Եվրատեսիլ-2016»-ի երգերի տեքստերը թարգմանվելու են ժեստերի լեզվով
«Եվրատեսիլ-2016» մրցույթի ընթացքում հնչող երգերի տեքստերը թարգմանվելու են ժեստերի լեզվով: Այս մասին գրել է rosbalt.ru կայքը՝ հղում անելով մրցույթի պաշտոնական կայքին:
Նշվում է, որ թարգմանությունը թույլ կտա լսողական խնդիրներ ունեցող մարդկանց հաճույք ստանալ շոուից հեռուստադիտողների հիմնական մասին հավասարապես:
Հատուկ այդ նպատակով այժմ ընտրում են սուրդո թարգմանիչներ, հատուկ պահանջներից են՝ հնարավորինս ամբողջությամբ կարողանան հաղորդել կատարողների զգացողությունները:
Հիշեցնենք, որ «Եվրատեիլ-2016» երգի միջազգային մրցույթը կայանալու է մայիսի 10-14-ը Շվեդիայում: Մրցույթին մասնակցելու է 42 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: Իվետա Մուկուչյանը հանդես է գալու «LoveWave» երգով: