Թուրքիայում զբոսաշրջային ճգնաժամ է
Թուրքական հյուրանոցների գները սկսել են նվազել այն պատճառով, որ վերջին երկու ամիսների ընթացքում նվազագույն թվով զբոսաշրջիկներ են եկել հանրապետություն: Այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան՝ հղում անելով Թուրքիայի հյուրանոցների միության զեկույցին։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ փետրվարին և մարտին երկրի հյուրանոցները նախորդ տարվա համեմատ զբաղվածության ամենացածր տոկոսն են գրանցել։ Հաճախորդների թիվը Ստամբուլի հյուրանոցներում մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 20 տոկոսով. 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ հյուրանոցներն ամրագրված են եղել 51.9 տոկոսով: Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայում հյուրանոցների ծանրաբեռնվածությունը նվազել է 16.5 տոկոսով:
Առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ սկսել են այդ երկիր ավելի քիչ գնալ ռուս, գերմանացի և բրիտանացի զբոսաշրջիկներ: Ըստ նախնական տվյալների, միայն Գերմանիայում թուրքական առողջարանների հանդեպ պահանջարկը նվազել է 40-45%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան