Այլևս հարց չէ՝ Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ. Ֆրանկ Էնգել
«Հաջորդ ամիս խորհրդարանի անդամների ցանց է ստեղծվելու, որոնք պետք է աշխատեն ցեղասպանության իրազեկվածության բարձրացման հարցով, կօգնի նաև Հայոց ցեղասանության ճանաչմանը, ինչպես նաև հետագա ցեղասպանություները կանխմանը»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ եք անում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար:
Նա նշեց, որ իր անձնական միջոցներն այնքան էլ շատ չեն, բայց ինչ կարողանում է, անում եմ. «Չեմ կարող 170 պետության համոզել, որ ճանաչեն Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը»:
Եվրոպացի պատգամավորը միաժամանակ ասաց, որ Լյուքսեմբուրգում կարողացել է հասնել հաջողության և Հայոց ցեղասպանության փաստն ընդունվել է:
«Մի քանի տարի առաջվա համեմատ, իրազեկվածության մակարդակը շատ է բարձրացել, այլևս հարց չէ՝ Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց նա: