Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղարը Ծիծեռնակաբերդում․ «Մենք երբեք չենք մոռանա»
Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրն այսօր ժամանել է Հայաստան։ Պետքարտուղարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և գրառում կատարել թվիթերում։
«Մեծ հուզմունքով ես այցելեցի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Մենք երբեք չենք մոռանա»,-գրել է Հարլեմ Դեզիրը։
Պետքարտուղարը թվիթերում նաև տեղեկացրել է, որ Հայաստանում հանդիպելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։
Այցի ընթացքում պետքարտուղարը նաև անդրադառնալու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ընդգծելու Ֆրանսիայի համար զինադադարի հարգման կարևորությունը, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունների վերսկսումը՝ հակամարտության խաղաղ և երկարատև լուծման համար։
Պետքարտուղարը խոսելու է նաև Եվրոպական միության և Ֆրանսիայի հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների մասին։
Հարլեմ Դեզիրը ապրիլի 26-ին լինելու է Ադրբեջանում և Բաքվում հանդիպելու է Ադրբեջանի նախագահին, ԱԳ և կրթության նախարարներին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում