Ընտրական գործընթացի վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանի առաջարկությունները Դավիթ Հարությունյանը ընդունելի համարեց
Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված 4+4+4 ձևաչափը չտվեց արդյունք, որովհետև ի սկզբանե պարզ էր՝ կոնսենսուս չկա, բայց գոնե այն հարցերի վերաբերյալ, որոնց մասով կա կոնսենսուս, պետք է միասնական պահանջ ներկայացնել: Այդ մասին այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նկատենք, որ այսօր երկար քննարկումներից հետո Ընտրական նոր օրենսգիրքն ընդգրկվել է ԱԺ լիագումար նիստի օրակարգ, և նախագիծը խորհրդարանին ներկայացնում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Ի՞նչն է մեզ խանգարում տեղամասում նկարահանել ընտրական գործընթացը: ԲՀԿ-ն մասնակցում էր այդ քննարկումներին և ի սկզբանե գիտեր, որ չի լինելու կոնսենսուս, ի սկզբանե կոնսենսուս եզրույթ չկա: Իրար հետ հարաբերվելու միակ զրույցը մնացել է մարդաբոյը: Եկեք միասնական գոնե այն հարցում, որտեղ կա կոնսենսուս, դիմենք դոնոր կազմակերպություներին»,- ասաց Զոհրաբյանը:
Հարցով հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանն ընդունելի համարեց Նաիրա Զոհրաբյանի առաջարկությունը:
«Շատ լավ առաջարկություն էր, առաջարկում եմ, որ ձևակերպեք, մենք կմիանանք: Ձեր ասածը, եթե չեմ սխալվում, այն է, որ դիմենք միջազգային կառույցներին՝ չորս խնդիրների լուծման համար:
Դրանք են՝ ընտրողների գրանցման սարքերի ձեռքբերումը, ծրագրային ապահովումը կամ մատնահետքերի համադրման ծառայության ստեղծումը, տեղամասերում տեսանկարահանումը, ամբողջ երկրում ընտորղներին անվճար ID քարտերի տրամադրումը: Ես դեմ չեմ, եկեք ձևակերպենք ձեր ասածը: Իշխանական թևը պատրաստ է ստորագրել այդ թղթի տակ»,- նշեց Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը հայտարարել էր, որ առկախել է մասնակցությունը ԸՕ նախագծի քննարկմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա