Քաղաքական 14:59 25/04/2016 Աշխարհում

EUobserver. Թուրքիան ընդլայնում է ԵՄ ազատ խոսքի հետապնդումները՝ այս անգամ ցեղասպանության պատճառով

Թուրքիան ձերբակալել է հոլանդացի լրագրողին և բողոքներ է ներկայացրել գերմանական և շվեդական նախագծերի դեմ, որոնք հիշատակում են Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունները։ Ինչպես գրում է Euobserver-ը, Թուրքիան ընդլայնում է Եվրամիության իր ուռկանի շրջանակները․ Թուրքիայի պաշտոնյաները շաբաթավերջին բողոքներ են ներկայացրել ընդդեմ Գերմանիայի նվագախմբի և Շվեդիայի հեռուստաալիքի՝ կապված Հայոց ցեղասպանության 2 նախագծերի հետ։

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Մարկուս Ռինդտը գերմանական լրատվամիջոցներին հայտնել է, որ ԵՄ-ում Թուրքիայի դեսպանատունը Եվրոպական հանձնաժողովին խնդրել է հետ վերցնել ապրիլի 30-ին կայանալիք համերգի համար տրված 200 հազար եվրո դրամաշնորհը։

Միջոցառմանը պետք է նշվեր 1,5 մլն հայերի ցեղասպանության տարելիցը, արտասանվելու էր «ցեղասպանություն» տերմինը, ինչը Թուրքիան մերժում է։ Ռինդտը նշել է, որ հանձնաժողովը պահել է դրամաշնորհը, սակայն ընդառաջել է թուրքական կողմին` իր կայքից ջնջելով ծրագրի մասին տեղեկատվությունը: Ռինդտը ԵՄ-ի վրա Թուրքիայի ճնշումն  անվանել է «ազատ արտահայտման դեմ ոտնձգություն»:

Շվեդիայում Թուրքական դեսպանատունը ևս բողոք է ներկայացրել TV4 հեռուստաալիքին՝ խնդրելով «վերանայել» հեռուստատեսությամբ հեռարձակվելիք հայերի ցեղասպանության մասին «Seyfofilmen» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, «քանի որ այն ներկայացնում է միակողմանի տեսակետներ»։

«Այսպիսի զարգացումները մենք երբեք չենք կարող ընդունել։ Մենք բողոքելու ենք ճնշում գործադրելու ցանկացած փորձի դեմ, որը սպառնում է ազատ արտահայտմանը»,-ասվում է TV4 հեռուստաալիքի տարածած հայտարարության մեջ։

Թուրքիայի կողմից Շվեդիայում գրաքննության այս փորձը դատապարտել են Շվեդիայի քաղաքական գործիչները։

«Անընդունելի է, որ Թուրքիան փորձում է լռեցնել Շվեդիայում լրատվամիջոցներին և կառավարությունը պետք է կոշտ դիրքորոշում հայտնի այսպիսի գործողությունների դեմ»,-ասել է Շվեդիայի պատգամավոր Յոնաս Սյոստեդթը՝ առաջարկելով անգամ Թուրքիայից հետ կանչել Շվեդիայի դեսպանին։

Պատգամավորը նշել է, որ այս քայլով պետք է Թուրքիային պարզ հասկացնել, որ այն, ինչ դուք անում եք Թուրքիայում, ինչը շատ վատ է լրատվամիջոցների համար, չեք կարող անել Շվեդիայում։

Ֆիլմը, այնուամենայնիվ, եթեր է հեռարձակվել, սակայն այս միջադեպը, ինչպես գրում է Neurope-ը, ևս մեկ փորձ է Թուրքիայի կողմից՝ իր սահմաններից դուրս խոսքի ազատությունը արգելելու  համար։

Պարբերականն անդրադառնում է նաև Թուրքիայի կողմից գերմանացի և հոլանդացի երգիծաբանների նկատմամբ իրավական հետապնդում իրականացնելու գործողություններին և նշում, որ այս քայլերը անհարմար հարցեր են բարձրացրել՝ ուղղված Եվրամիության ղեկավարներին։

Ապրիլի 23-ին Թուրքիայում հանգստի ժամանած թուրքական ծագում ունեցող հոլանդացի լրագրող Էբրու Ումարը ձերբակալվեց հոլանդական Metro ամսագրում հրապարակված իր հոդվածի համար, որտեղ նա  էրդողանին անվանել էր «գերարժեքության մոլուցքով տառապող բռնապետ» (megalomaniac dictator):
Լրագրողն իր հոդվածը նաև թվիթ էր արել, որն էլ հանգեցրել էր Թուրքիայում ձերբակալման, որտեղ նախագահին վիրավորելը պատժվում է մինչև 4 տարվա ազատազրկմամբ։

Գերմանիայի արդարադատության նախարարը շաբաթ օրը Die Welt-ի հետ հարցազրույցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ով գտնվում էր Անկարայում, կոչ էր արել ուղերձ հղել Թուրքիային, որ տեսակետները, արվեստը և մամուլի ազատությունը բանակցելու հարց չեն կարող լինել, սակայն Մերկելը Թուրքիայում այնքան էլ անկեղծ չի եղել։

Ճեպազրույցի ժամանակ, երբ Մերկելին հարց են ուղղել ազատ խոսքի հակասությունների մասին, նա պատասխանել է, որ արդեն իսկ մի քանի անգամ ասվել է, որ իրենք չեն խոսում այս հարցերի մասին, քանի որ ինչ-որ չափով դարձել են Թուրքիայից կախված՝ նկատի ունենալով ԵՄ-Թուրքիա միգրացիոն համաձայնագիրը, որով Թուրքիան պետք է հետ ընդունի Հունաստանից միգրատներին։

Նշենք, որ այս համաձայնագրի դիմաց Թուրքիան պահանջում է մինչև ամառ Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի հաստատում և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների ակտիվացում, սպառնալով, հակառակ դեպքում չեղյալ համարել ԵՄ- Թուրքիա համաձայնագիրը։ ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն էլ նախորդ շաբաթ հրապարակած իր հոդվածում նշել էր, որ Թուրքիան շանտաժի է ենթարկում Եվրամիությանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կառվարությունը որոշել է մտնել ձախողված պրոցեսի մեջ․ Թեհմինե Ենոքյանը՝ «Լիդիան Արմենիա»-ի և Կառավարության գործարքի մասին
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության միջև գործարքը մտահոգիչ է, քանի որ պետությունը ձախողված ընկերության հետ կիսելու է...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԱԺ-ում հանդիպել են անհետ կորած զինծառայողների հարազատներն ու Անդրանիկ Քոչարյանը
Ազգային ժողովում ավարտվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և անհետ կորած զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
15:14
Վենետիկում, Տոկիոյում, Ստրասբուրգում և Լիոնում Նոր տարվա գիշերն արգելվել է ալկոհոլի օգտագործումն ու հրավառությունը
Ամանորի գիշերը Վենետիկը, Տոկիոն, Ստրասբուրգը և Լիոնը կարգելեն ալկոհոլը: Մի շարք քաղաքներում արգելված են նաև մարդկանց մեծ կուտակումները,...
Աղբյուր` Panorama.am
14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}