Հայաստանում պղնձի, մոլիբդենի արտադրության ծավալները նվազել են. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ-ի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 62 հազար տոննա պղնձի խտանյութ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 45.3%-ով։
Ըստ ԱՎԾ-ի՝ ցինկի խտանյութի արտադրության ծավալները այս տարվա հունվար-փետրվարին նվազել են 48%-ով և կազմել 1 099 տոննա: Նվազել են նաև մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները՝ 13.7%-ով և կազմել 1 612 տոննա։
2015թ-ի հունվար-փետրվարի համեմատ այս տարվա նշված ժամանակահատվածում 19.6%-ով նվազել են նաև ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալները՝ կազմելով 854 տոննա, իսկ մոլիբդենի բրիկետների արտադրությունն էլ նվազել է 0.8%-ով և կազմել 122 տոննա։
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունվար-փետրվարին 67.8%-ով նվազել է պողպատյա խողովակների արտադրությունը և կազմել 496 տոննա, ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներն էլ նվազել են 9.9%-ով և կազմել 4 685 տոննա։