USA Today-ը մեջբերում է Քլունիին․ Ապրիլի 24-ին ողջ աշխարհը հիշում է Հայաստանին
USA Today-ը, ի թիվս բազմաթիվ միջազգային լրատվամիջոցների, անդրադարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման 101-րդ տարելիցին և «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ բուրուդացի կնոջը 1մլն դոլարի պարգևատրմանը, ով քաղաքացիական պատերազմի ժամանակ փրկել է հազարավոր երեխաների։
USA Today-ը գրում է, որ 1915թ․-ի ապրիլի 24-ին հայ ավելի քան 200 մտավորականների սպանությունը համարվում է հայերի կոտորածների սկիզբը, որը պատմաբանների կողմից դիտարկվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, որի ժամանակ կոտորվեցին մոտավորապես 1,5 մլն հայեր։ Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդ Թուրքիան կտրականապես հերքում է ցեղասպանությունը՝ նշելով, որ թվերն ուռճացված են և մարդիկ սպանվել են քաղաքացիական պատերազմի և անկարգությունների արդյունքում։
USA Today-ը գրում է, որ Հայաստանում գտնվող հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին «Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակաբաշխությանը պարգևատրել է Բուրունդիից Մարգարիտ Բարանկիցեին և ասել․«Ճանաչելով Մարգարիտ Բարանկիցեի քաջությունը, վճռականությունն ու զոհաբերությունը, ես հույս ունեմ, որ նա կարող է նաև ոգեշնչել մեզանից յուրաքանչյուրին՝ մտածելու, թե մենք ինչ կարող ենք անել նրանց համար, ում իրավուքները ոտնահարվում են և ովքեր մեր աջակցության կամ համերաշխության կարիքն ունեն»։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Օբաման հրաժարվեց 1915թ․-ի կոտորածները «Ցեղասպանություն» անվանել՝ խախտելով իր նախըտրական արշավի խոստումը։
Հիշատակման իր ելույթում, ինչպես գրում է USA Today-ը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումը, քննադատեց Ադրբեջանին, ով, ինչպես բնութագրեց նախագահը, ցանկանում է բնաջնջել կամ բռնագաղթեցնել այնտեղ ապրող բոլոր հայերին և խոստացավ պաշտպանել նրանց։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան