
Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն
Այսօր ժամը 21.51-ին ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ: Դեպքի վայրում է գտնվում ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:
Ըստ ԱԻՆ-ի նախնական տվյալների՝ կան 6 տուժած և 3 զոհ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին