ԱՆ. Օրակարգային են վիրավորների հետագա բուժօգնության հարցերը
Արցախում` հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժօգնությունն ու սպասարկումն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով` ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրվել է հերթական խորհրդակցությունը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Արմեն Մուրադյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է հետևողական լինել վիրավորների բուժօգնության կազմակերպական հարցերում:
Կարևորվել է նաև վիրավորների հետագա վերականգնողական բուժման կազմակերպումը: Նախարարը հանձնարարել է նաև շարունակել ըստ անհրաժեշտության առաջատար մասնագետների ներգրավվածությամբ բժշկական կոնսիլիումներ հրավիրել:
ԱՆ-ից հայտնում են, որ ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում համակարգել տուժածների առողջական վիճակին վերաբերող յուրաքանչյուր հարց: Խնդիրների, դժգոհությունների կամ հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայություն` (+374 10) 52-88-72 հեռախոսահամարով:
Ղարաբաղաադրբեջանական հակամարտության գոտուց վերջին իրադարձությունների հետևանքով բուժօգնություն ստանալու նպատակով այս պահին Հայաստանում գտնվող 7 քաղաքացի դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն, 4-ը` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա