
Պարզվում է 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները. ՔԿ
Հալաբյան-Արզումանյան խաչմերուկի մոտ ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները պարզվում են: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից: Այժմ դեպքի վայրում են քրեագետները, փորձագետները, Հատուկ կարևորության գործերով քննիչները, ղեկավարությունը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը, ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը և ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:
Պայթյունը տեղի է ունեցել թիվ 63 երթուղու ավտոբուսում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին