Լևոն Հայրապետյանի վիճակը բանտում կտրուկ վատացել է, նա կորցրել է գիտակցությունը. «Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնություն
Ապրիլի 24-ին կտրուկ վատացել է Մոսկվայի Բուտիրսկայա բանտում գտնվող Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը, նա անգամ կորցրել է գիտակցությունը: Բարերարն այժմ գտնվում է բանտային բուժմասում: Այս մասին հայտնում է «Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնությունը:
«Մեր աչքի առջև տեղի է ունենում այն, ինչի մասին զգուշացնում էին բժիշկներն ու իրավաբանները. այս վիճակում մարդը չի՛ կարող բանտում պահվել: Դա հակասում է մարդասիրական բոլոր սկզբունքներին:
Ապրիլի 14-ին Լևոն Հայրապետյանը դատապարտվեց չափազանց կասկածելի մեղադրանքով՝ լի տասնյակ իրարամերժություններով: Նրա գործով տուժողը բազմաթիվ սպանությունների գործով ցմահ դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևն է, ինչն ինքնին նոնսենս է՝ դատել մարդուն ցմահ դատապարտված մարդասպանի դիմումի հիման վրա:
Ինչևէ, Լևոն Հայրապետյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Նրա հանդեպ չկիրառվեց անգամ պայմանական պատիժ կրելու ձևաչափը՝ հաշվի առնելով օրեցօր վատթարացող առողջական վիճակը: Հայրապետյանին անհրաժեշտ է ամենօրյա բժշկական հսկողություն. նման առողջությամբ բանտում նա պարզապես կենդանի չի մնա:
Այժմ Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակում է»,-ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂՀ ԱԺ-ի խմբակցությունների հայտարարությունը՝ Լևոն Հայրապետյանի դատավճիռի վերաբերյալ
- Նախաձեռնությունը Լավրովին հիշեցնում է Լևոն Հայրապետյանի անցյալը
- Շառլ Ազնավուրը դիմել է Վլադիմիր Պուտինին՝ Լևոն Հայրապետյանի պատժի տեսակի փոփոխման հարցով
- Մարդու իրավունքների պաշտպանը Լևոն Հայրապետյանի հարցով դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ
- Բաց նամակ Սերժ Սարգսյանին՝ Լավրովի հետ Լևոն Հայրապետյանի հարցը քննարկելու վերաբերյալ
- «Ազատություն Լևոն Հայրապետյանին» երթի մասնակիցները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում