Ավտոբուսի պայթունի հետևանքով տուժածներից մեկը վիրահատարանում է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Համաձայն նախնական տվյալների՝ Հալաբյան փողոցում քիչ առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 6 տուժած, որոնք տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
ՀՀ առողջապահության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ տուժածներից մեկը վիրահատարանում է՝ հիվանդանոց է ընդունվել շոկային վիճակում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Հարակից հրապարակումներ`
- Պարզվում է 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները. ՔԿ
- Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին