Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստի նախերգանքն էր. Արգենտինայի Սենատի ժամանակավոր նախագահ
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ են հղել Արգենտինյան Հանրապետության նախագահ Մաուրիսիո Մակրին և փոխնախագահ Գաբրիելա Միկետին: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Նախագահ Մաուրիսիո Մակրիի ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Միայն հարգանքը բարձրագույն արժեքների ու սկզբունքների նկատմամբ կհանգեցնի խաղաղության և հաշտեցման»:
Արգենտինայի Սենատի ժամանակավոր նախագահ Ֆեդերիկո Պինեդոն իր ելույթում կարևորել է Հայոց ցեղասպանության հիշողության պահպանումը և դատապարտել այլ էթնիկ խմբի պատկանելության պատճառով հետապնդումները: «Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստի նախերգանքն էր, և երկար ժամանակ փորձ է արվել թաքցնել այն: Արգենտինայում տարիներ առաջ մենք կարևոր քայլ կատարեցինք` ապրիլի 24-ը ճանաչելով որպես ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր»:
Արգենտինայում ՀՀ դեսպան Հարությունյանն իր ելույթում առանձնահատուկ երախտագիտություն է հայտնել ծագումով արգենտինացի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տրված Սուրբ պատարագի և իր ելույթի համար. «Նա ոչ միայն խիզախորեն ձևակերպեց մեր ցավը, այլև ձևակերպեց մեր կամքը և հավատը` Գրիգոր Նարեկացուն հռչակելով իբրև Տիեզերական Վարդապետ»:
Անդրադառնալով ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողություններին՝ ՀՀ դեսպանը նշել է. «Թուրքերի կողմից ոգեշնչված Ադրբեջանի արյունոտ և կոռումպացված բռնապետ Ալիևը նորից հրթիռակոծում է հայկական դպրոցը, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են երեխաներ, նորից հրետանակոծում է խաղաղ բնակիչներին, սպանում է ծերերին, կտրում ականջները, Իսլամական պետության ձեռագրով կտրում 18-20 տարեկան զինվորների գլուխը և հպարտանում դրանով»։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան