Սաակաշվիլին ասել է, թե երբ կվերադառնա Վրաստան
Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, ում նկատմամբ Վրաստանի իշխանությունները հետախուզում են հայտարարել, խոստացել է գնալ հայրենիք խորհրդարանական ընտրություններից հետո: Լենտա.ռու կայքի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա համոզմունք է հայտնել, որ իր ստեղծած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կհաղթի այս տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
«Պետք է ընտրություններ անցկացնել, հաղթել, իսկ հետո գնալ և օգնել այն մարդկանց, ովքեր կհաղթեն»,- ասել է նա:
Մ. Սաակաշվիլին ընդգծել է, որ իր վերադարձը հայրենիք չի նշանակի փախուստ Ուկրաինայից, քանի որ թիմի հետ մտադիր է այդ երկրում շարունակել բարեփոխումները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան