«Նոր ալիք 2016»-ում Հայաստանը կներկայացնի Միքայել Գրիգորյանը
«Նոր ալիք 2016» մանկական երաժշտական մրցույթին Հայաստանը կներկայացնի Միքայել Գրիգորյանը՝ Միշան, ով հանդիսատեսին հայտնի է «Փոքրիկ ղարաբաղցի» երգով: Այս մասին տեղեկանում ենք «Արցախի ձայներ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Մրցույթի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մրցույթի կիսաեզրափակիչ փուլը կայացել է ապրիլի 18-ին, որի ընթացքում ընտրվել են այն մասնակիցները, ովքեր պետք է ներկայացնեն իրենց երկիրը «Նոր ալիք 2016»-ի եզրափակիչ փուլում: Այն կայանալու է Ղրիմի «Արտեկ» կենտրոնում օգոստոսի 11-13-ը:
Եզրափակիչ փուլում հանդես են գալու նաև Ռուսաստանից, Աբխազիայից, Բելառուսից, Վրաստանից, Ղրղզստանից, Կորեայից, Լատվիայից, Մալթայից, Ուկրաինայից, Ղազախստանից 16 ներկայացուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում