Պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. Առողջապահության նախարար
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ավարտվել է Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթունից տուժած 14 և 15 տարեկան պատանիների վիրահատությունը, տեղեկացնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։
Նրանք ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղեցությամբ տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։ Ըստ աղբյուրի, բժիշկները քայեր են ձեռնարկում նրանց առողջական վիճակի կայունացման ուղղությամբ։
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը րագրողների հետ զրույցում նշեց, որ բոլոր վեց տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։
Տուժածներից հղի կնոջը և պտին նույնպես վտանգ չի սպառնում։ Հղի կինը գտնվում է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ Ռամիկ Աբրահամյանի հսկողության ներքո։
Նշում են նաև, որ ևս մեկ տուժած ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցային բուժօգնությունից և դուրս է գրվել։
Բոլոր տուժածներն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով։ Արմեն Մուրադյանը շարունակում է մասնագետների հետ քննարկել տուժածների բուժօգնության մանրամասները։
Հարակից հրապարակումներ`
- Ավոտոբուսի պայթյունի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
- Պայթյունի հանգամանքները պարզվում են. Աշոտ Ահարոնյան
- Երևանում պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անչափահասների առողջական վիճակը ծանր է. ԱՆ
- Ավտոբուսի պայթյունի հետևանքով մահացել է 2 մարդ. ՔԿ
- Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսի վարորդը ողջ է. Տռուզյան
- ԱԻՆ-ը հրապարակեց ավտոբուսի պայթյունից տուժած քաղաքացիների անունները
- Պարզվում է 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները. ՔԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան