Ժնևի իշխանությունները մերժեցին հեռացնել քրդահայ լուսանկարչի՝ Էրդողանին «վիրավորող» նկարը
Այսօր կայացած քննարկման արդյունքում Ժնևի իշխանությունները հայտարարել են, որ մերժում են Թուրքիայի պահանջը և հրաժարվում են ցուցահանդեսից հեռացնել այն նկարը, որում պատկերված է սպաված թուրք տղան՝ Բերքին Էլվանը։
Այսօր Ժնևի քաղաքապետարանի հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ իրենք «հավատարիմ են մնում խոսքի ազատությանը» և հայտարարում են, որ «ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 1-ը», գրում է RT-ն։
#Suisse : la #Turquie demande le retrait d'une photo mettant en cause #Erdogan https://t.co/FUro9WasKz pic.twitter.com/x2V3p36uYG
— RT France (@RTenfrancais) April 26, 2016
Հիշեցնենք, որ Անկարան Շվեյցարիայից պահանջել էր քրդահայ ծագում ունեցող շվեյցարացի լուսանկարիչ Դեմիր Սոնմեզի ցուցահանդեսից հեռացնել մի նկար, որը Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրում էր Թուրքիայում 2013թ․-ին հակակառավարական ցույցերի ժամանակ երեխային սպանելու մեջ։ Այդ ժամանակ Էրդողանը դեռ Թուրքիայի վարչապետն էր։ Ցուցահանդեսն այս պահին ներկայացված է Ժնևի «Ազգերի» հրապարակում (Place des Nations), որը գտնվում է ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
Ինչպես Սոմնեզն ասել է AFP-ին, ցուցահանդեսի նպատակն է կարևորել «ժողովուրդների բազմաթիվ պայքարները»։
Նկարում, որը վիրավորել է Թուրքիայի իշխանություններին, պատկերված է 2013թ․-ի հունիսին Ստամբուլի Գեզի այգում այն ժամանակ վարչապետ Էրդողանի դեմ զանգվածային ցույցերի ժամանակ մահացու վիրավորում ստացած Բերքին Էլվանը։
Նկարի վրա գրված է․ «Իմ անունը Բերքին Էլվան է։ Ոստիկանությունը սպանեց ինձ՝ Թուրքիայի վարչապետի հրամանով»։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան