Հայաստանը Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ չի դիմել ՀԱՊԿ-ին
Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ժամանակ օգնություն խնդրելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Ոչ մի խնդրանք չի եղել», - հայտարարել է Բորդյուժան` պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:
Նա հավելել է, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ շփման ժամանակ իրեն հասկացրել են, որ «Հայաստանը, մեծ հաշվով, չի կիրառել իր պոտենցյալ հնարավորությունների մեծ մասը, որն ունի», այդ իսկ պատճառով ոչ մի խնդրանք չի հնչել:
Ընդ որում, Բորդյուժան հաստատապես պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ն կարող է օգնել Հայաստանին այն դեպքում, երբ հարձակում լինի նրա` միջազգային իրավունքով հաստատված սահմանների վրա, իսկ Լեռնային Ղարաբաղն այդ սահմանների մեջ չի մտնում, ասելով. «Այո, դուք ճիշտ եք հասկացել»:
Կառույցի ղեկավարը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման համար:
«Եթե կրկնություն տեղի ունենա, կգա ժամանակաշրջան, երբ մենք կհետևենք ակտիվ և ուղղակի ռազմական առճակատման, դա «կպայթեցնի» Կովկասը: Այդ ժամական հակամարտության մեջ կներգրավվեն շատ պետություններ, և այդ հակամարտությունը կդիպչի Կովկասի շատ ժողովուրդների: Դա շատ լուրջ է, և ես կարծում եմ, որ այսօրվա ուղենիշն այնտեղ խաղաղություն ապահովելն է, որովհետև հակառակ դեպքում Կովկասում մեծ պատերազմ կլինի: Ես դա չէի ցանկանա», - հայտարարել է Բորդյուժան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան