«Հրազդան-ցեմենտ»-ին հարկային արտոնություն տալու մասին նախագիծը ԱԺ-ում տապալվեց
Այսօր Ազգային ժողովում ձախողվեց «Հրազդան-ցեմենտ» ընկերությանը պարտքերից ազատելու, արտոնություն տալու նախագիծը և այն ԱԺ-ում չընդունվեց: Օրինագծին կողմ քվեարկեց 53 պատգամավոր, մեկը դեմ էր, մինչդեռ քվորում ունենալու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի մասնակցություն:
Օրինագծին դեմ էին ԱԺ ՀԱԿ, Օրինաց երկիր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: ԱԺ առաջին նիստում պատգամավորների դժգոհությունն այնքան մեծ էր, որ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը քսան րոպե ընդմիջում էր խնդրել:
«Հրազդան-ցեմենտ» ընկերությանը արտոնություն տալու նախագիծը երեկ ԱԺ-ում ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Ըստ նախագծի, ընկերությունը կազատվի 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից՝ 510 մլն 125 հազար դրամի ընդհանուր գումարի չափով:
Նկտենք, որ Ազգային ժողովում օրինագիծն անցել էր երկու ընթերցում, բայց խորհրդարանական մեծամասնությանը չհաջողվեց անցկացնել երրորդ և վերջնական ընթերցումը:
«Հրազդան-ցեմենտ» գործարանի նախկին սեփականատերը Միկա Բաղդասարովն էր, որին պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը նույնպես սնանկացել էր և փակվել էին նաև Բաղդասարովի բենզալցակայաններն ու մյուս բիզնեսները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան