Նալբանդյանը և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի իր գործընկերոջ` արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը:
«Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմանի և միջազգային օրակարգի արդիական հարցերը, մտքեր են փոխանակել լեռնային-ղարաբաղյան կարգավորման և հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման խնդիրների շուրջ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին