
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետն ազատվել է պաշտոնից
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով Զինվորական ծառայություն անցնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ.
Գեներալ-մայոր Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից»,-ասված է նախագահի հրամանագրում։