Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիների փոխհատուցումը կիրականացվի մայիսի 26-ից հուլիսի 26-ը
FORPOSTART PRODUCTION-ը և նրա երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ՍՊԸ-ն հայտարարում են.
«2016թ.-ի ապրիլի 7-ին Global Communications ընկերության կողմից ստացված թիվ 322 նամակի համաձայն, Էրոս Ռամազոտտիի` ս/թ ապրիլի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված համերգի տոմսերի ետ վերադարձը և դրանց դիմաց դրամական միջոցների փոխհատուցումը FORPOSTART PRODUCTION-ը պետք է իրականացնի Global Communications ընկերության կողմից սահմանված ժամանակահատվածում` ս/թ մայիսի 26-ից հուլիսի 26-ը, վերջինիս կողմից դրամական միջոցները ստանալուց հետո:
Այս պահին Մոսկվայի արբիտրաժային դատարանում ընթանում է դատական վարույթ` իրենց պայմանագրային պարտավորությունները չկատարած Trident Music S.R.L.-ի դեմ` որպես Էրոս Ռամազոտտիի պրոդյուսերական ընկերություն, որն անմիջականորեն պատասխանատու է ֆինանսական պարտավորությունների մասով, և RADIORAMA S.R.L.-ի դեմ` որպես Էրոս Ռամազոտտիի ծառայությունների մատուցման բացառիկ իրավունք ունեցող ընկերություն, համերգները` այդ թվում նաև Երևանում կայանալիք, չեղարկելու արդյունքում պատճառված վնասների հատուցման նպատակով:
Միջոցառման իրացված տոմսերի ետ վերադարձը և դրանց դրամական փոխհատուցումը կիրականացվեն ս/թ մայիսի 26-ից հուլիսի 26-ը ընկած ժամանակահատվածում: Global Communications-ից դրամական միջոցները ստանալուն պես FORPOSTART PRODUCTION-ը կփոխանցի դրանք «Շոուսթար» ՍՊԸ-ին, իսկ վերջինս էլ` կենտրոնացված կարգով տոմսերի ետ վերադարձը իրականացնողին:
FORPOSTART PRODUCTION-ը և նրա երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ընկերությունը հայտարարում են, որ միջոցառման տոմսերի ետ վերադարձը և դրանց դիմաց դրամական փոխհատուցումը կիրականացվի կենտրոնացված կարգով` ս/թ մայիսի 26-ից հուլիսի 26-ը:
Մեր կողմից նախապես կհայտարարվի այն վայրը, որտեղ կենտրոնացված կարգով կիրականացնվի տոմսերի ետ ընդունման և դրամական միջոցների փոխհատուցման գործընթացը` վերոնշյալ ժամանակահատվածում` ըստ ներկայացված դիմումների:
Եվս մեկ անգամ խնդրում ենք համերգային ծրագրի տոմսեր ձեռք բերած բոլոր անձանց անվնաս և ամբողջական պահպանել տոմսերը վերադարձման համար: Հետևեք մեր պաշտոնական կայքին` տոմսերի ետ վերադարձման գործընթացի վայրի և պայմանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար:
Միաժամանակ հայտնում ենք, որ մեր ներկայացրած պայմաններին չհամաձանելու դեպքում կարող եք դրանք բողոքարկել դատական կարգով»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան