Մեր քաղաքական համակարգն անհամարժեք է մեր ժողովրդի հավաքական որակներին. Ս.Ֆարմանյան
«Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլյան այդ օրերին, նախ և առաջ ցանկացած ռազմական գործողություն, պատերազմ ցցուն կերպով արձանագրում է, ավելի պարզեցված մատուցում է այն իրողությունները, որոնք այլ պայմաններում երբեմն ուշադրությունից դուրս են մնում կամ դժվար է առանձնացնելը»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆամանյանը:
Ըստ նրա, նախ պետք է նկատի ունենալ, որ ռազմական վտանգը մնում է օդից կախված, որովհետև հայտնի չէ այն մեխանիզմը, հարթությունը, զարգացումները, որոնք կբացառեն ապագայում, նույնիսկ այս օրերին Ադրբեջանի կողմից նմանատիպ ռազմական նոր արկածախնդրության նախաձեռնումը:
«Մի կողմ թողնելով տեղի ունեցածի համատեքստում արտաքին ճակատում տեղի ունեցած զարգացումները, բոլոր այն հարցադրումները, որոնք այս ընթացքում դարձան հանրային քննարկման առարակ, խոշոր հաշվով մի կողմ թողնելով այն պարզ ճշմարտությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ գոյություն ունեցող թեկուզ և փխրուն անվտանգության երաշխիքներն ապացուցեցին իրենց անգործությունը, մի կողմ թողնելով թե ինչ հետևություններ պետք է Հայաստանն անի այդ ուղղությամբ, ցանկանում եմ մի երկու միտք ներկայացնել մեր ներքին կյանքին վերաբերող խնդիրների շուրջ: Համաձայնվեք, որ զինվորը, պայմանագրային զինծառայողն, ով իր սեփական կյանքով վճարում է մեր հայրենիքի խաղաղության, մեր ազգային արժանապատության համար, իրավունք ունի ակնկալելու, որ մենք՝ որպես քաղաքական համակարգ, լինի իշխանություն, թե ընդդիմություն, համարժեք լինենք այդ հերոսությանը:
Ես կարծում եմ, վստահ եմ իմ կարծիքում, որ մենք՝ որպես քաղաքական համակարգ, և որպես իշխանության, և որպես ընդդիմություն, անհամարժեք ենք մեր ժողովրդի հավաքական այն որակներին, որ մեկ անգամ ևս արձանագրվեց այս օրերին: Պետք է արվեն հետևություններ: Այդ հետևությունները պետք է լինեն արագ, խիզախ, աննախադեպ, համապարփակ»,- իր ելույթում ասաց Ս.Ֆարմանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան