Հնարավոր է ունենանք ոչ այդքան կայուն, բայց կիսասառեցված բանակցային գործընթաց. քաղաքագետ
Ավելի քան կանխատեսելի էր, որ ապրիլյան չորսօրյա էսկալացիայից հետո, դժվար թե շատ արագ ձևով իրավիճակը կայունացվի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Եթե Ադրբեջանում կան իլյուզիաներ, որ այս իրադարձությունների արդյունքում հնարավոր է, որ հայկական կողմը գնա միակողմանի զիջումների, դա ավելի քան ոչ իրատեսական է»,-նշեց նա:
Քաղաքագետի խոսքով՝ այս իրավիճակներում հնարավոր կանխատեսումներն են. «Էսկալացիայի շարունակում՝ ընդհուպ մինչև լայնամասշտաբ ռազմական գործողություններ, կամ էլ եթե Ադրբեջանի ղեկավարությունը միջազգային հարության ճնշման տակ վերադառնա իրատեսական դաշտ՝ մենք կունենաք ոչ այդքան կայուն, բայց կիսասառեցված բանակցային գործընթաց, որը որ կարող է բավականին երկար շարունակվել»:
Սերգեյ Մինասյանը չբացառեց նաև այն տարբերակը, որ կունենաք նույն իրավիճակը, որը եղել է մինչ ապրիլյան իրադարձությունները՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն: