Ավտոբուսի պայթյունից տուժածներն ու ականատեսները հարցաքննվել են. Տռուզյան
Ավտոբուսի պայթյունի բոլոր հնարավոր վարկածները քննվում են: Տուժածներն ու ականատեսները հարցաքննվել են: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Քննության հետագա ընթացքը չվտանգելու համար այս պահի դրությամբ այլ մանրամասներ հաղորդել չեմ կարող: Քննչական եզրակցությունը առաջիկայում կհրապարակենք»,-հավելեց Տռուզյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել է 8 քաղաքացի:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլի 26-ին կդադարեցվի Հալաբյան փողոցի մի մասի երթևեկը
- Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսի վարորդը ողջ է. Տռուզյան
- Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն