Ավտոբուսի պայթյունի հետևանքով շենքերի պատուհանների կոտրված ապակիները փոխարինվել են նորերով
Ապրիլի 25-ի ուշ երեկոյան Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով վնասված հարակից շենքերի մի քանի բնակարանների պատուհանների կոտրված ապակիները փոխարինվել են նորերով: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, ապակիների փոխարինման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել էր թվով 2 շենքերի 11 բնակարաններում:
Մինչ այդ կատարվել էր գույքագրում: Ըստ աղբյուրի, Երևանի քաղաքապետարանը՝ իր լիազորությունների շրջանակում, համապատասխան աջակցություն կցուցաբերի վնասներ կրած բնակիչներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան