Պայթյունի հանգամանքները պարզվում են. Աշոտ Ահարոնյան
Երևանի Հալաբյան փողոցում թիվ 63 երթուղին սպասարկող ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզվում են։ Այդ մասին դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե համացանցում շրջանառվում է ահաբեկչության վարկածը, Ահարոնյանն արձագանքել է. «Այդ մասին դեռ վաղ է խոսել, ես ձեզ տվեցի այն տեղեկատվությունը, որին այս պահին ես տիրապետում եմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին