Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսի վարորդը ողջ է. Տռուզյան
Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին Երևանի Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսի վարորդը ողջ է: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Ավտոբուսի վարորդը ողջ է, վիրավորների թվում կա 2 անչափահաս երեխա, ովքեր տեղափոխել են «Արմենիա» ԲԿ, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,-նշեց Տռուզյանը՝ հավելելով, որ պատահարի պատճառները պարզելու ուղղությամբ դեպքի վայրում քննչական աշխատանքներ են իրականացվում:
Նշենք, որ ավոտբուսն աշխատել է դիզելային վառելիքով: ԱԻՆ-ի՝ ժամը 23:45 տվյալներով պատահարի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել է 6 քաղաքացի:
Վիրավորված քաղաքացիների տվյալները՝ այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ-ը հրապարակեց ավտոբուսի պայթյունից տուժած քաղաքացիների անունները
- Պարզվում է 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները. ՔԿ
- Ավտոբուսի պայթունի հետևանքով տուժածներից մեկը վիրահատարանում է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
- Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան