Տաթև Աբրահամյանը` ԱՄՆ-ի կանանց փոխչեմպիոն
Ավարտվեցին Միացյալ Նահանգաների կանանց և տղամարդկանց շախմատի առաջնությունները: Կանանց մրցաշարում Տաթև Աբրահամյանը վերջին տուրից առաջ միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, իսկ նրան հետապնդող Նազի Պայկիձեն սև խաղաքարերով մրցում էր ԱՄՆ-ի վերջին 4 տարիների չեմպիոնուհի Իրինա Կռուշի դեմ: Վերջին տուրը դասավորվեց Աբրահամյանի համար վատագույն ձևով. Պայկիձեն սև խաղաքարերով հաղթեց Կռուշին, իսկ Աբրահամյանը խաղի հենց սկզբից ստացավ ծանր դրություն և պարտվեց: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Այսպիսով` Աբրահամյանը 8 միավորով արժանացավ արծաթե մեդալի, իսկ Պայկիձեն հռչակվեց ԱՄՆ-ի կանանց չեմպիոն:
Տղամարդկանց մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ Ֆաբիանո Կարուանան, ով 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր և 1 միավորով առաջ անցավ 2-3-րդ հորիզոնականները բաժանած Ուեսլի Սոյից և Հիկարու Նակամուրայից: Տղամարդկանց մրցաշարում հանդես եկող Վարուժան Հակոբյանը կիսեց 8-10-րդ հորիզոնականները: