Ծիծեռնակաբերդում «Ծաղկահավաք» ամենամյա միջոցառումը՝ ապրիլի 27-28-ին
Ապրիլի 27-ին, 10:00-18:00, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի կունենա ավանդական «Ծաղկահավաք» միջոցառումը: 2010թ-ից ի վեր ամեն տարի, «Ծաղկահավաք»-ն իրականացվում է Հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Այս մասին հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը:
Միջոցառման պաշտոնական բացումը տեղի կունենա ժամը 10:00-ին:
Այս նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղոր-
դելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար:
Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում:
Ծաղկահավաքին մասնակցելու են հասարական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, դեսպաններ և պաշտոնյաներ: