«Հող հանձնողին հանձնենք հողին». Երթ Երևանի փողոցներում
«Հող հանձնողը դավաճան, հող հանձնողը դավաճան, հող հանձնողին հանձնենք հողին» կարգախոսներով Երևանի փողոցներում երթի են դուրս եկել Հայազն կուսակցության անդամները: Վերջինները բողոքում են արցախյան հիմնախնդրի շրջանակներում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների` տարածքներ զիջելու մասին հայտարարությունների դեմ:
«Մեր ասելիքը մեկն է, Արցախը և Հայաստանը մեկ պետություն է, որևէ քառակուսի ոչ մեկին խաղաղ ճանապարհով չենք տա, կռիվ էլ պատրաստ ենք տալ մինչև վերջ: Մեր զինվորը ցույց է տալիս, որ հենց այսպես էլ անելու է», -հայտարարեց Արմեն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, մարդիկ, ովքեր տարիներով թալանել, կուտակել են հարստություն, կոչ են անում, որ պետք է հողերը հանձնել չգիտես` ինչի դիմաց:
«Դա անընդունելի է, նման մարդկանց մենք անվանում ենք` դավաճաններ: Հող հանձնողը` դավաճան», -հայտարարեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին