
Երևանում պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անչափահասների առողջական վիճակը ծանր է. ԱՆ
Ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված տուժածներից 3-ը կին է, 3-ը տղամարդ: Այդ մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Ըստ աղբյուրի, այս պահին երկուսի՝ 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակն է գնահատվում ծանր, նրանց վիրահատությունն ավարտվել է։
Տուժածներից մեկը հղի կին է, որն անցել համակարգչային տոմոգրաֆիա, կատարվել են այլ անհրաժեշտ հետազոտություններ, կնոջ և պտղի կյանքին որևէ վտանգ չի սպառնում։
ԱՆ-ից նաև հայտնում են, որ տուժածները հիմնականում ստացել են բեկորային՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին