Հիվանդանոցում բուժում է ստանում ավտոբուսի պայթյունից տուժած 4 քաղաքացի. ԱՆ
Ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած և այսօր առավոտյան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է: Տղաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այդ մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, բժիշկների կողմից անզգայացման ներքո կատարվել են վերքերի մշակում, օտար մարմիննների հեռացում, ինչպես նաև այլ գործողություններ:
«Հիմնական վտանգն անցել է, վերակենդանացման և վիրաբուժական ծառայությունները համատեղ անում են բոլոր անհրաժեշտ միջամտությունները»,- աղբյուրի փոխանցմամբ, բժշկական կենտրոն այցի ժամանակ տուժածների ծնողների և հարազատների հետ զրույցում հավաստիացրել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Ժամը 19:00-ի դրությամբ` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տարբեր բաժանմունքներում բուժում է ստանում պայթյունից տուժած 4 քաղաքացի:
Նշվում է, որ 37-ամյա հղի կինը, ում կյանքին և պտղին վտանգ չի սպառնում, մասնագիտական հսկողությունը շարունակում է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում:
Հարակից հրապարակումներ`
- Ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվող քաղաքացին 2 անգամ դատապարտված է եղել
- Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները քիչ առաջ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. ԱՆ
- ԱԻՆ-ը հրապարակել է ավտոբուսի պայթյունի հետևանքով 8 տուժածների անունները
- Ավտոբուսի պայթյունից տուժածներն ու ականատեսները հարցաքննվել են. Տռուզյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան