Ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվող քաղաքացին 2 անգամ դատապարտված է եղել
Ավտոբուսի պայթյունը կազմակերպելու մեջ կասածվող քաղաքացին 55-ամյա տղամարդ է, ով նախկինում երկու անգամ դատապարտված է եղել:
Panorama.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ 55-ամյա տղամարդը սպանության փորձի մեղադրանքով 13 տարվա ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրել է Հայաստանում, իսկ երկրորդ անգամ դատապարտվել է արտերկրում: Նշենք, որ իրավապահները հրաժարվեցին մեկնաբանել այս տեղեկությունը:
Ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվող տղամարդը իր մոր հետ գույքային վեճ է ունեցել: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, մայրը վաճառել էր գույքը և ողջ հասույթը փոխանցել էր մյուս զավակին, ինչն էլ լուրջ ներընտանեկան վեճի պատճառ էր դարձել:Ըստ տեղեկությունների, միջադեպի պահին տղամարդը պայթուցիկով ուղևորվելիս է եղել մոր տուն, ով բնակվում է Աջափնյակ վարչական շրջանում:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 2, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 8 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն: Միջադեպի հանգամանքները ճշտելու ուղղությամբ քննչական աշխատանքներ են իրականացվում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան