Հալաբյան փողոցում երթևեկությունը վերականգնվեց
Քիչ առաջ Հալաբյան փողոցից հեռացրեցին ավտոբուսը, որի մեջ երեկ երեկոյան պայթյուն էր տեղի ունեցել: Դեպքի վայրում քննչական գործողությունների ավարտից հետո փողոցում կատարվեցին լվացման աշխատանքներ: Սահմանափակված երթևեկությունը վերականգնվեց:
Ավելի վաղ քաղաքապետարանից հայտնել էին, որ ապրիլի 26-ին վաղ առավոտից անորոշ ժամանակով ամբողջությամբ կսահմանափակվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցի Էստոնական փողոցից մինչև Արզումանյան փողոց ընկած միջանկյալ հատվածի երկկողմանի երթևեկը:
Հիշեցնենք, երեկ երեկոյան թիվ 63 երթուղուն պատկանող «Bogdan» մակնիշի 4829Տ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն: Պաշտոնական տվյալներով, ավտոբուսում պայթյունի պահին եղել է 10 մարդ՝ վարորդը և 9 ուղևոր: Երկու մարդ մահացել է: Նրանց ինքնությունները ճշտվում են:
Պայթյունի հետևանքով կոտրվել են մոտակա շենքի բնակարանների լուսամուտների ապակիները:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ) հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:
Հարակից հրապարակումներ`
- Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները քիչ առաջ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. ԱՆ
- Պայթած ավտոբուսը պատկանել է «ՏԿ Քինգ Դելյուքսե» ՍՊԸ-ին. Հենրիկ Նավասարդյան
- ԱԻՆ-ը հրապարակել է ավտոբուսի պայթյունի հետևանքով 8 տուժածների անունները
- Ապրիլի 26-ին կդադարեցվի Հալաբյան փողոցի մի մասի երթևեկը
- Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսի վարորդը ողջ է. Տռուզյան
- Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա