Ապրիլի 26-ին կդադարեցվի Հալաբյան փողոցի մի մասի երթևեկը
Ապրիլի 26-ին վաղ առավոտից անորոշ ժամանակով ամբողջությամբ կսահմանափակվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցի՝ Էստոնական փողոցից մինչև Արզումանյան փողոց ընկած միջանկյալ հատվածի երկկողմանի երթևեկը: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, մինչ վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկի լիարժեք վերականգնումը, հասարակական տրանսպորտի աշխատանքները կկազմակերպվեն Արզումանյան, Շինարարների և Էստոնական փողոցներով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հալաբյան փողոցում 63 համարի ավտոբուսում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Քննչական կոմիտեի հաղորդմամբ, կա մեկ զոհ և վեց վիրավոր:
ԱԻՆ-ը հրապարակել էր վիրավոր անձանց ինքնությունը`
Հասմիկ Սուրենի Մելքոնյան (ծնվ. 1963 թ.)
Անուշ Արշալույսի Եղիկյան (ծնվ. 1979 թ.)
Հարություն Նազարի Թերզյան (ծնվ. 1971 թ.)
Էդգար Արայիկի Գասպարյան (ծնվ. 2002 թ.)
Անահիտ Սարգսի Միքայելյան (ծնվ. 2001 թ.)
Ռոլանդ Սուրենի Խոջայան (ծնվ. 2001թ.):
Դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ` պարզելու պայթյունի պատճառները:
Հարակից հրապարակումներ`
- Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսի վարորդը ողջ է. Տռուզյան
- ԱԻՆ-ը հրապարակեց ավտոբուսի պայթյունից տուժած քաղաքացիների անունները
- Պարզվում է 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները. ՔԿ
- Ավտոբուսի պայթունի հետևանքով տուժածներից մեկը վիրահատարանում է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
- Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն