ԸՕ նախագծում կան մեխանիզմենր, որոնք հնարավորություն են տալու իրականացել նորմալ ընտրություններ. Սահակյան
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն անհասկանալի, տարօրինակ է համարում հնչող գնահատականները, թե Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս չի կայացել: Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ հանդես գալով հարակից զեկույցով, նա նշեց, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը ԱԺ մուտք գործելուց հետո բազմաթիվ անգամ կազմակերպել են քննարկում տարբեր հասարակական կազմակերպությունների, սոցիալական խմբերի հետ, քննարկումների արդյունքները փորձել են ամփոփել այս նախագծի մեջ:
Ըստ նրա, Ազգային ժողովում Ընտրական օրենասգրքի նախագծի շուրջ քննարկումներն օգտակար են լինելու, նշեց, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ընթացում շարունակվելու են քննարկումները, որպեսզի ունենան հստակ գնահատականներ:
Հ.Սահակյանն ասաց, որ Ընտրական օրենսգրքի նախագծում կան մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալու ապագայում իրականացել նորմալ ընտրություններ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան