Ավտոբուսը պայթեցնելու մեջ կասկածվողը դժգոհություններ է ունեցել ազգականների հետ և փորձել է վնասել նրանց
«Դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը, քննությամբ և ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ և նախապատրաստվել է պայթեցման եղանակով նրանց վնասել»,-այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Ըստ նախնական տվյալների՝ ահաբեկչության վարկածը հերքվում է: Համաձայն մեր տեղեկությունների՝ միջադեպը կենցաղային բնույթի է եղել: Ենթադրյալ կասկածյալը պայթյունի ընթացքում մահացած քաղաքացին է, ում ինքնությունն այս պահին ճշտվում է: Նա պայթուցիկ սարքերը տեղափոխել է ավտոբուսով՝ հարազատներին վնասելու համար:
Հիշեցնենք, որ Տռուզյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեպքի վայրի զննությամբ՝ ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ «ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։ «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաեւ ավտոբուսի եւ դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել էր Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան