ԱԻՆ-ը հրապարակել է ավտոբուսի պայթյունի հետևանքով 8 տուժածների անունները
Ավտոբուսի պայթյունի հետևանքով ապրիլի 26-ի, ժամը 04.20-ի դրությամբ կա 8 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1955 թ. ծնված Արեգնազ Սարգսի Ղալեչյան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:
Մյուս տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:
ԱԻՆ պաշտոնական էջի հաղորդմամբ, կա 2 զոհ, որոնց ինքնությունները ճշտվում են:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, թիվ 63 երթուղուն պատկանող Bogdan մակնիշի ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն:
Հարակից հրապարակումներ`
- Ավտոբուսի պայթյունից տուժածներն ու ականատեսները հարցաքննվել են. Տռուզյան
- ՀՀ ԱՆ. Տուժածների առողջական վիճակը գնահատվում է կայուն
- Մասնագետները վերականգնել են ավտոբուսի պայթյունի գրաֆիկական պատկերը
- Պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10 մարդ. նոր մանրամասներ
- Ավտոբուսի պայթյունի հետևանքով մահացել է 2 մարդ. ՔԿ
- Ապրիլի 26-ին կդադարեցվի Հալաբյան փողոցի մի մասի երթևեկը
- Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսի վարորդը ողջ է. Տռուզյան
- Ավտոբուսի պայթունի հետևանքով տուժածներից մեկը վիրահատարանում է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
- Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան